Ուտրեխտում հարձակում իրականացրած թուրք հրաձիգին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում ահաբեկչական շարժառիթներով զանգվածային սպանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել մարտի 18-ին տրամվայի ուղևորների դեմ իրականացված հարձակման հիմնական կասկածյալ, Թուրքիայի 37-ամյա քաղաքացի Գյոքմեն Թանըշին, որին ձերբակալել էին հարձակումից ժամեր անց:
Ինչպես հայտնում է DW.com-ը, Թանըշը դատարանի առաջ կկանգնի մարտի 22-ին: Քննիչները պարզում են, թե արդյոք հրաձիգը գործել է միայն ահաբեկչական շարժառիթներով, թե առաջանորդվել է նաև արմատական գաղափարախոսությամբ և անձնական խնդիրներով:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում անհայտ անձը կրակ էր բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



