Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ
ОБЩЕСТВОԿադաստրի կոմիտի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը։ Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին համոզմունքը փոխանցեց, որ Օսիկյանի երկար տարիների փորձը կօգնի այս վարչության դերը վերարժևորելուն.
«Որպեսզի դա ոչ թե լինի զուտ գրասենյակների աշխատանքը համակարգող, այլ մեր բոլոր ծառայությունների փաթեթը կատարելագործող վարչություն»։
Մինչ այս նշանակումն Արման Օսիկյանը Կոմիտեի ղեկավարի օգնականն էր։
Մասնագիտությամբ կառավարման հոգեբան է, իսկ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ստացել է պետական և մունիցիպալ կառավարման մագիստրոսի կոչում։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



