Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ
SOCIETYԿադաստրի կոմիտի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը։ Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին համոզմունքը փոխանցեց, որ Օսիկյանի երկար տարիների փորձը կօգնի այս վարչության դերը վերարժևորելուն.
«Որպեսզի դա ոչ թե լինի զուտ գրասենյակների աշխատանքը համակարգող, այլ մեր բոլոր ծառայությունների փաթեթը կատարելագործող վարչություն»։
Մինչ այս նշանակումն Արման Օսիկյանը Կոմիտեի ղեկավարի օգնականն էր։
Մասնագիտությամբ կառավարման հոգեբան է, իսկ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ստացել է պետական և մունիցիպալ կառավարման մագիստրոսի կոչում։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



