Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Դեր Զոր նահանգի Բագուզ գյուղում տասնյակ խաղաղ բնակիչների զոհվելու մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական աղբյուրը, զոհերի թվում կան երեխաներ: ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քուրդ-արաբական զորամիավորումը մարտի 10-ին հայտնել էր Բագուզ գյուղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմարշավի վերսկսման մասին:
Միջազգային կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ՝ քուրդ-արաբական զորամիավորումներն ամիսներ շարունակ մարտական գործողություններ են վարում ԻՊ-ի մնացած գրահայինների դեմ: Սիրիական ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են խաղաղ բնակիչների շրջանում գրանցված զոհերի մասին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



