Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Դեր Զոր նահանգի Բագուզ գյուղում տասնյակ խաղաղ բնակիչների զոհվելու մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական աղբյուրը, զոհերի թվում կան երեխաներ: ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քուրդ-արաբական զորամիավորումը մարտի 10-ին հայտնել էր Բագուզ գյուղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմարշավի վերսկսման մասին:
Միջազգային կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ՝ քուրդ-արաբական զորամիավորումներն ամիսներ շարունակ մարտական գործողություններ են վարում ԻՊ-ի մնացած գրահայինների դեմ: Սիրիական ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են խաղաղ բնակիչների շրջանում գրանցված զոհերի մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



