Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստ
СПОРТ«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լոնդոնյան ակումբի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը:
«Արսենալի» պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 40%-ը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը նախորդ ամսվա ընթացքում իր թիմի կազմում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Մխիթարյանից բացի լավագույնի կոչմանը հավակնում էին Ալեքսանդր Լակազետը, Բերնդ Լենոն և Սեյադ Կոլաշինացը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



