Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏ«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լոնդոնյան ակումբի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը:
«Արսենալի» պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 40%-ը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը նախորդ ամսվա ընթացքում իր թիմի կազմում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Մխիթարյանից բացի լավագույնի կոչմանը հավակնում էին Ալեքսանդր Լակազետը, Բերնդ Լենոն և Սեյադ Կոլաշինացը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



