Թուրքիայում G20-ի դեմ բողոքող 30 քաղաքացի է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ անցկացվում է G20 գագաթնաժողովը, ոստիկանները ձերբակալել են գերտերությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող 30 քաղաքացու։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը Անթալիայում միջոցներ է ձեռնարկել G20-ի դեմ բողոքի ակցիաները ճնշելու համար եւ 2000 հոգանոց մի սպորտային դահլիճ է նախապատրաստել բողոքի ակցիաների մասնակիցներին ձերբակալելու եւ այնտեղ պահելու համար։
G20-ի գագաթնաժողովի սկսվելուց ժամեր անց արդեն սկսվել են ձերբակալությունները։ Ոստիկանները ձերբակալել են 30 քաղաքացու։
Բողոքի ակցիաների մասնակիցները Անթալիայի կենտրոնում տեղադրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մակետը եւ մակետի գլխին պարկ հագցրել։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



