Թուրքիայում G20-ի դեմ բողոքող 30 քաղաքացի է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ անցկացվում է G20 գագաթնաժողովը, ոստիկանները ձերբակալել են գերտերությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող 30 քաղաքացու։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը Անթալիայում միջոցներ է ձեռնարկել G20-ի դեմ բողոքի ակցիաները ճնշելու համար եւ 2000 հոգանոց մի սպորտային դահլիճ է նախապատրաստել բողոքի ակցիաների մասնակիցներին ձերբակալելու եւ այնտեղ պահելու համար։
G20-ի գագաթնաժողովի սկսվելուց ժամեր անց արդեն սկսվել են ձերբակալությունները։ Ոստիկանները ձերբակալել են 30 քաղաքացու։
Բողոքի ակցիաների մասնակիցները Անթալիայի կենտրոնում տեղադրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մակետը եւ մակետի գլխին պարկ հագցրել։
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



