Քրդերը Սիրիայի արևելքում ԻՊ-ի տասնյակ գրոհայինների են ոչնչացրել
МЕЖДУНАРОДНОЕՔրդական զորամիավորումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի քանի տասնյակ գրոհայինների են ոչնչացրել Եփրատի արևելյան ափին գտնվող Էլ-Բագուզի իրենց հենակետի ուղղությամբ իրականացված արշավի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր զինված կոալիցիայի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ քուրդ զինվորների առաջխաղացմանը խոչընդոտում են ահաբեկիչների կողմից ականապատված տարածքները և դիպուկահարների բացած կրակը: Հաղորդվում է, որ աշխարհազորայինների շրջանում մեկ զոհ կա, ևս 4-ը վիրավորվել են:
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զորամիավորումը կիրակի վերսկսել է ԻՊ-ի հենակետի գրոհը, երբ ավարտվել է խաղաղ բնակիչների տարհանման երկրորդ փուլը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



