Քրդերը Սիրիայի արևելքում ԻՊ-ի տասնյակ գրոհայինների են ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔրդական զորամիավորումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի քանի տասնյակ գրոհայինների են ոչնչացրել Եփրատի արևելյան ափին գտնվող Էլ-Բագուզի իրենց հենակետի ուղղությամբ իրականացված արշավի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր զինված կոալիցիայի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ քուրդ զինվորների առաջխաղացմանը խոչընդոտում են ահաբեկիչների կողմից ականապատված տարածքները և դիպուկահարների բացած կրակը: Հաղորդվում է, որ աշխարհազորայինների շրջանում մեկ զոհ կա, ևս 4-ը վիրավորվել են:
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զորամիավորումը կիրակի վերսկսել է ԻՊ-ի հենակետի գրոհը, երբ ավարտվել է խաղաղ բնակիչների տարհանման երկրորդ փուլը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



