Պալմիրայում հզոր պայթյուն է որոտացել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Պալմիրա քաղաքի մոտակա գյուղում պայթել է ահաբեկիչների տեղադրած ականներից մեկը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով 8 մարդ մահացել է, 11 մարդ՝ վիրավորվել:
Հաղորդվում է, որ ականը տեղադրել են «Իսլամական պետության» ահաբեկիչները: Եվս երկու այլ պայթյուն որոտացել է Համա և Մանբիջ նահանգներում: Առաջին դեպքում երկու երեխա է զոհվել: Մանբիջում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ մեքենայով, ինչի հետևանքով վեց մարդ է տուժել:
Նման պայթյունները պարբերական բնույթ են կրում Սիրիայում, քանի որ ահաբեկիչները, բնակավայրերից հեռանալով, ականներ են տեղադրում տեղանքում, հաճախ՝ բնակելի տներում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



