Պալմիրայում հզոր պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Պալմիրա քաղաքի մոտակա գյուղում պայթել է ահաբեկիչների տեղադրած ականներից մեկը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով 8 մարդ մահացել է, 11 մարդ՝ վիրավորվել:
Հաղորդվում է, որ ականը տեղադրել են «Իսլամական պետության» ահաբեկիչները: Եվս երկու այլ պայթյուն որոտացել է Համա և Մանբիջ նահանգներում: Առաջին դեպքում երկու երեխա է զոհվել: Մանբիջում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ մեքենայով, ինչի հետևանքով վեց մարդ է տուժել:
Նման պայթյունները պարբերական բնույթ են կրում Սիրիայում, քանի որ ահաբեկիչները, բնակավայրերից հեռանալով, ականներ են տեղադրում տեղանքում, հաճախ՝ բնակելի տներում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



