Թբիլիսիում բանկ են կողոպտել
ОБЩЕСТВОԹբիլիսիում այսօր առավոտյան (ժամը 11:00-ի սահմաններում) կողոպտվել է Գլդանի թաղամասում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը: Rustavi 2-ը տեղեկացնում է, որ բանկ ներխուժածները փախուստի են դիմել՝ հետները պատանդ վերցնելով:
Ականատեսների տեղեկատվությամբ, երեք դիմակավոր անձինք տարածքը լքել են այն բանից հետո, երբ մի աղջկա նստեցրել են մեքենան: Լրատվամիջոցը փոխանցում է, որ հանցագործները ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակ են բացել:
Հրաձգության հետևանքով վնասվել են մեքենաներ և խանութներ:
Ավելի ուշ ՆԳՆ-ն հաստատել է, որ բանկից փողեր են հափշտակել, իսկ վերցրած պատանդին ազատ արձակել։ Միջոցներ են ձեռնարկվում հանցագործներին գտնելու ուղղությամբ։
Աղբյուր՝ Aliq.ge
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



