Թբիլիսիում բանկ են կողոպտել
SOCIETYԹբիլիսիում այսօր առավոտյան (ժամը 11:00-ի սահմաններում) կողոպտվել է Գլդանի թաղամասում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը: Rustavi 2-ը տեղեկացնում է, որ բանկ ներխուժածները փախուստի են դիմել՝ հետները պատանդ վերցնելով:
Ականատեսների տեղեկատվությամբ, երեք դիմակավոր անձինք տարածքը լքել են այն բանից հետո, երբ մի աղջկա նստեցրել են մեքենան: Լրատվամիջոցը փոխանցում է, որ հանցագործները ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակ են բացել:
Հրաձգության հետևանքով վնասվել են մեքենաներ և խանութներ:
Ավելի ուշ ՆԳՆ-ն հաստատել է, որ բանկից փողեր են հափշտակել, իսկ վերցրած պատանդին ազատ արձակել։ Միջոցներ են ձեռնարկվում հանցագործներին գտնելու ուղղությամբ։
Աղբյուր՝ Aliq.ge
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



