Գավառ-Սևան մայրուղու հարակից խանութից գողացել են տարբեր տեսակի ծխախոտեր
ОБЩЕСТВОՄարտի 5-ին՝ ժամը 09.20-ին, ոստիկանության Սևանի բաժնում Լճաշեն գյուղի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 02.10-ի սահմաններում, Գավառ-Սևան մայրուղու աջակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող խանութի մուտքի դռան երկաթյա ճաղավանդակի կախովի փականը և դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով՝ մտել և գողացել են տարբեր տեսակի ծխախոտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Պարույր Մ.-ն: Պարույր Մ.-ն ձերբակալվել է:
Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



