Գավառ-Սևան մայրուղու հարակից խանութից գողացել են տարբեր տեսակի ծխախոտեր
SOCIETYՄարտի 5-ին՝ ժամը 09.20-ին, ոստիկանության Սևանի բաժնում Լճաշեն գյուղի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 02.10-ի սահմաններում, Գավառ-Սևան մայրուղու աջակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող խանութի մուտքի դռան երկաթյա ճաղավանդակի կախովի փականը և դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով՝ մտել և գողացել են տարբեր տեսակի ծխախոտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Պարույր Մ.-ն: Պարույր Մ.-ն ձերբակալվել է:
Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



