Իջևան-Երևան ճանապարհին մեքենան կողաշրջվել է, վարորդն արգելափակվել մեքենայում
ОБЩЕСТВОՄարտի 3-ին, ժամը 01:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1974 թ.) կողաշրջվել է. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հ. Մ.-ն հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



