Իջևան-Երևան ճանապարհին մեքենան կողաշրջվել է, վարորդն արգելափակվել մեքենայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 3-ին, ժամը 01:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1974 թ.) կողաշրջվել է. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հ. Մ.-ն հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



