Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 500 մեքենա. ճանապարհն այժմ երթևեկելի է
ОБЩЕСТВОՄարտի 2-ին, ժամը 21:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ժամը 18:05-ի դրությամբ փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ից և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել մոտ 500 ավտոմեքենա:
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են թվով 62 փրկարար:
Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին թիվ 57 ՀՓՋ-ի կողմից սահմանվել է հերթապահություն:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



