Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 500 մեքենա. ճանապարհն այժմ երթևեկելի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 2-ին, ժամը 21:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ժամը 18:05-ի դրությամբ փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ից և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել մոտ 500 ավտոմեքենա:
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են թվով 62 փրկարար:
Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին թիվ 57 ՀՓՋ-ի կողմից սահմանվել է հերթապահություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



