Նեպալում ուղղաթիռ է կործանվել, զոհերի թվում է երկրի զբոսաշրջության նախարարը
МЕЖДУНАРОДНОЕՆեպալի արևելքում կործանվել է երկրի զբոսաշրջության նախարար Ռաբինդրա Ադհիկարիին տեղափոխող ուղղաթիռը: Նախարարը, օդաչուն և ուղղաթիռում գտնվող մյուս 5 ուղևորները զոհվել են, գրում է channelnewsasia.com-ը:
Բոլոր 7 զոհերի մարմինները գտնվել են: Ներքին գործերի նախարարության խոսնակ Ռամ Կրիշնան հաստատել է 49-ամյա նախարարի մահվան լուրը, մինչդեռ մյուս 5 ուղևորների և օդաչուի ինքնությունը դեռևս հաստատված չէ:
Ուղղաթիռի կործանման պատճառներն անհայտ են:
Կայքը նշում է, որ Նեպալն օդային անվտանգության ցածր մակարդակ ունի, որի պատճառով երկրի ավիաընկերություններին արգելված է Եվրամիության օդային տարածքից թռիչքներ կատարելը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



