Նեպալում ուղղաթիռ է կործանվել, զոհերի թվում է երկրի զբոսաշրջության նախարարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆեպալի արևելքում կործանվել է երկրի զբոսաշրջության նախարար Ռաբինդրա Ադհիկարիին տեղափոխող ուղղաթիռը: Նախարարը, օդաչուն և ուղղաթիռում գտնվող մյուս 5 ուղևորները զոհվել են, գրում է channelnewsasia.com-ը:
Բոլոր 7 զոհերի մարմինները գտնվել են: Ներքին գործերի նախարարության խոսնակ Ռամ Կրիշնան հաստատել է 49-ամյա նախարարի մահվան լուրը, մինչդեռ մյուս 5 ուղևորների և օդաչուի ինքնությունը դեռևս հաստատված չէ:
Ուղղաթիռի կործանման պատճառներն անհայտ են:
Կայքը նշում է, որ Նեպալն օդային անվտանգության ցածր մակարդակ ունի, որի պատճառով երկրի ավիաընկերություններին արգելված է Եվրամիության օդային տարածքից թռիչքներ կատարելը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



