Թուրք-սիրիական սահմանին ստեղծվելիք անվտանգության գոտու վերահսկողությունը պետք է տրվի Թուրքիային. Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին ստեղծվելիք անվտանգության գոտու վերահսկողությունը պետք է տրվի թուրքական կողմին, այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
«Սա հենց Թուրքիայի սահմանի մյուս կողմն է, հետևաբար՝ տարածքը Թուրքիան պետք է վերահսկի», - ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ընդգծել է, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Անկարան շարունակելու է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում գտնվող ռուսական զինված ուժերի:
«Մենք միշտ աշխատել ենք Ռուսաստանի հետ և ի դեմս ռուսական անվտանգության ուժերի ու բանակի՝ շարունակելու ենք համագործակցել Մոսկվայի հետ», - նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



