Թուրք-սիրիական սահմանին ստեղծվելիք անվտանգության գոտու վերահսկողությունը պետք է տրվի Թուրքիային. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին ստեղծվելիք անվտանգության գոտու վերահսկողությունը պետք է տրվի թուրքական կողմին, այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
«Սա հենց Թուրքիայի սահմանի մյուս կողմն է, հետևաբար՝ տարածքը Թուրքիան պետք է վերահսկի», - ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ընդգծել է, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Անկարան շարունակելու է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում գտնվող ռուսական զինված ուժերի:
«Մենք միշտ աշխատել ենք Ռուսաստանի հետ և ի դեմս ռուսական անվտանգության ուժերի ու բանակի՝ շարունակելու ենք համագործակցել Մոսկվայի հետ», - նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



