Կիևի հայ համայնքում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի օրերը (լուսանկարներ)
ФОТОՀովհաննես Թումանյանի օրերի շրջանակներում Կիեւում կազմակերպվեց «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները` երեխաների շուրթերով» գրական հանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը եւ Հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Կարապետ Ղարիբյանը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գրիգոր Նարեկացի ուսուցողական կենտրոնի ղեկավար եւ ԿԱՈ-ի խորհրդի անդամ Մարինա Խաչատրյանը:
Գրական միջոցառումը վարում էր Նարինե Մանուկյանը: Միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցան «Գրիգոր Նարեկացի» կենտրոնի երեխաները: Նրանք ընթերցում էին Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, երգում, պարում էին, կազմակերպում բեմադրություններ` պիեսներից:








1
Почему Пашинян так спешит? «Паст»
2
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



