Կիևի հայ համայնքում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի օրերը (լուսանկարներ)
PHOTOՀովհաննես Թումանյանի օրերի շրջանակներում Կիեւում կազմակերպվեց «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները` երեխաների շուրթերով» գրական հանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը եւ Հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Կարապետ Ղարիբյանը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գրիգոր Նարեկացի ուսուցողական կենտրոնի ղեկավար եւ ԿԱՈ-ի խորհրդի անդամ Մարինա Խաչատրյանը:
Գրական միջոցառումը վարում էր Նարինե Մանուկյանը: Միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցան «Գրիգոր Նարեկացի» կենտրոնի երեխաները: Նրանք ընթերցում էին Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, երգում, պարում էին, կազմակերպում բեմադրություններ` պիեսներից:








1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



