Ուղևորը զենքի սպառնալիքով ցանկացել է առևանգել Բանգլադեշից Դուբայ 142 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը
МЕЖДУНАРОДНОЕԲանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել օդանավում ստեղծված իրավիճակի պատճառով, երբ ուղևորներից մեկը փորձել է առևանգել ինքնաթիռը՝ զենքով ներխուժելով օդաչուի խցիկ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Biman Bangladesh Airlines ավիաընկերության ինքնաթիռն օդ էր բարձրացել Դաքքայի օդանավակայանից, սակայն ստիպված է եղել վայրէջք կատարել բանգլադեշյան առափնյա Չիտտագոնգ քաղաքի «Շահ Ամանաթ» միջազգային օդանավակայանում:
Վայրէջքից հետո ինքնաթիռը շրջապատել են պատկան մարմինները: Բոլոր 142 ուղևորներն անվտանգ իջեցվել են ինքնաթիռից:
Բանակայիններն ու ոստիկանությունը, որոնք շրջապատել էին օդանավը, ձերբակալել են կասկածյալին: Ներկա պահին նրան հարցաքննում են, սակայն նրա շարժառիթները դեռևս պարզ չեն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



