Ուղևորը զենքի սպառնալիքով ցանկացել է առևանգել Բանգլադեշից Դուբայ 142 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել օդանավում ստեղծված իրավիճակի պատճառով, երբ ուղևորներից մեկը փորձել է առևանգել ինքնաթիռը՝ զենքով ներխուժելով օդաչուի խցիկ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Biman Bangladesh Airlines ավիաընկերության ինքնաթիռն օդ էր բարձրացել Դաքքայի օդանավակայանից, սակայն ստիպված է եղել վայրէջք կատարել բանգլադեշյան առափնյա Չիտտագոնգ քաղաքի «Շահ Ամանաթ» միջազգային օդանավակայանում:
Վայրէջքից հետո ինքնաթիռը շրջապատել են պատկան մարմինները: Բոլոր 142 ուղևորներն անվտանգ իջեցվել են ինքնաթիռից:
Բանակայիններն ու ոստիկանությունը, որոնք շրջապատել էին օդանավը, ձերբակալել են կասկածյալին: Ներկա պահին նրան հարցաքննում են, սակայն նրա շարժառիթները դեռևս պարզ չեն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



