Ֆրանսիայում հրեական գերեզմանոցում շուրջ 80 գերեզման է պղծվել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի արևելքում գտնվող հրեական գերեզմանոցում շուրջ 80 գերեզման են պղծել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը: Ստորին Հռենոսի իշխանությունները խստորեն դատապարտել են հակասեմական գործողությունը:
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ֆրանսիայի ամբողջ տարածքում հակասեմականության դեմ երթեր կանցկացվեն: Ակնկալվում է, որ մայրաքաղաք Փարիզում երթին կմասնակցեն նաև երկրի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, ներկայիս վարչապետ Էդուար Ֆիլիպը և կառավարության այլ անդամներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երեկոյան Փարիզում Հոլոքոստի հուշարձան կայցելի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2018թ.-ի ընթացքում երկրում հակասեմականության 541 դեպք է գրանցվել, ինչը 74%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



