Ֆրանսիայում հրեական գերեզմանոցում շուրջ 80 գերեզման է պղծվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի արևելքում գտնվող հրեական գերեզմանոցում շուրջ 80 գերեզման են պղծել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը: Ստորին Հռենոսի իշխանությունները խստորեն դատապարտել են հակասեմական գործողությունը:
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ֆրանսիայի ամբողջ տարածքում հակասեմականության դեմ երթեր կանցկացվեն: Ակնկալվում է, որ մայրաքաղաք Փարիզում երթին կմասնակցեն նաև երկրի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, ներկայիս վարչապետ Էդուար Ֆիլիպը և կառավարության այլ անդամներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երեկոյան Փարիզում Հոլոքոստի հուշարձան կայցելի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2018թ.-ի ընթացքում երկրում հակասեմականության 541 դեպք է գրանցվել, ինչը 74%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



