Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար արտակարգ դրություն է սահմանել երկրում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին: Այս մասին իր թվիթերյան էջումհայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Սանդերսը հրապարակել է Սպիտակ տան օվալաձև սենյակում արված լուսանկար, որում պատկերված է նախագահն իր աշխատասեղանի մոտ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հռչակագիրը», - գրել է Սանդերսը լուսանկարին կից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին արտակարգ դրություն կհայտարարի երկրում, ինչի արդյունքում Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման համար 8 մլրդ դոլար ստանալու հնարավորություն կունենա:

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



