Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար արտակարգ դրություն է սահմանել երկրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին: Այս մասին իր թվիթերյան էջումհայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Սանդերսը հրապարակել է Սպիտակ տան օվալաձև սենյակում արված լուսանկար, որում պատկերված է նախագահն իր աշխատասեղանի մոտ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հռչակագիրը», - գրել է Սանդերսը լուսանկարին կից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին արտակարգ դրություն կհայտարարի երկրում, ինչի արդյունքում Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման համար 8 մլրդ դոլար ստանալու հնարավորություն կունենա:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



