Կրասնոյարսկում գազի պայթյունից ավերվել են բնակելի տան պատերը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Կրասնոյարսկ քաղաքի եռահարկ բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությանը, կատարվածի մասին հայտնի է դարձել տեղի ժամանակով 21:10-ին (երևանյան՝ 18:10-ին):
Կանդագարսկայա փողոցում գտնվող տան երկրորդ և երրորդ հարկերի պատերն ավերվել են: Նախնական տվյալներով՝ փլատակների տակ տարեց կնոջ մարմին են գտել:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարված տնից 12 մարդու են փրկել, որոնցից երկուսը երեխաներ են:
Դեպքի վայրում 25 մարդ և 7 միավոր տեխնիկա է աշխատում: ՆԳՆ մարզային վարչության տվյալներով՝ շենքում հոսթել է տեղակայված եղել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



