Կրասնոյարսկում գազի պայթյունից ավերվել են բնակելի տան պատերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կրասնոյարսկ քաղաքի եռահարկ բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությանը, կատարվածի մասին հայտնի է դարձել տեղի ժամանակով 21:10-ին (երևանյան՝ 18:10-ին):
Կանդագարսկայա փողոցում գտնվող տան երկրորդ և երրորդ հարկերի պատերն ավերվել են: Նախնական տվյալներով՝ փլատակների տակ տարեց կնոջ մարմին են գտել:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարված տնից 12 մարդու են փրկել, որոնցից երկուսը երեխաներ են:
Դեպքի վայրում 25 մարդ և 7 միավոր տեխնիկա է աշխատում: ՆԳՆ մարզային վարչության տվյալներով՝ շենքում հոսթել է տեղակայված եղել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



