Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Ռաջիկ Նիժնեվարտովսկին
МЕЖДУНАРОДНОЕՄերձմոսկովյան շրջանում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Ռաջիդին Միխրալիևին, որն առավել հայտնի է Ռաջիկ Նիժնեվարտովսկի մականունով:
Ինչպես հաղորդում է «Москва» գործակալությունը, տեղեկությունը հաստատել է ՌԴ ներքին գործերի նախարարության տարածքային վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան:
Վերջինս պատմել է, որ ոստիկանները քրեական հեղինակության մոտ գտել են հերոին տեսակի թմրանյութ, այն կազմել է մոտ 4 գրամ:
«Բացի դրանից, իրավախախտը ծրագրում էր Մերձմոսկովյան շրջանի տարածքում կազմակերպել քրեական աշխարհի հեղինակությունների հավաք», - ասել է Պետրովան:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



