Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Ռաջիկ Նիժնեվարտովսկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան շրջանում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Ռաջիդին Միխրալիևին, որն առավել հայտնի է Ռաջիկ Նիժնեվարտովսկի մականունով:
Ինչպես հաղորդում է «Москва» գործակալությունը, տեղեկությունը հաստատել է ՌԴ ներքին գործերի նախարարության տարածքային վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան:
Վերջինս պատմել է, որ ոստիկանները քրեական հեղինակության մոտ գտել են հերոին տեսակի թմրանյութ, այն կազմել է մոտ 4 գրամ:
«Բացի դրանից, իրավախախտը ծրագրում էր Մերձմոսկովյան շրջանի տարածքում կազմակերպել քրեական աշխարհի հեղինակությունների հավաք», - ասել է Պետրովան:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



