Արշալույսցիները բողոքի ակցիան այսօրվանից կշարունակեն գիշերային հերթապահությամբ. գյուղի բնակիչ (ֆոտո)
ФОТОԱրմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները բողոքի ակցիան այսօրվանից կշարունակեն գիշերային հերթապահությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արշալույս գյուղի բնակիչ Հովսեփ Շահբազյանը։
«Խարույկ ենք վառել, կողքը հավաքված ենք»,–նշեց նա։
Հարցին՝ որքա՞ն են պատրաստվում շարունակել բողոքի ակցիան, Հովսեփ Շահբազյանը նշեց. «Մինչեւ մեր պահանջը չկատարվի, չենք դադարեցնի բողոքի ակցիան ։ Եթե վաղը առավոտյան մեր պահանջը կատարվի, կդադարեցնենք»։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր շարունակվում են բողոքի ակցիաները: Գյուղացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում: Այսօր էլ համայնքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



