Արշալույսցիները բողոքի ակցիան այսօրվանից կշարունակեն գիշերային հերթապահությամբ. գյուղի բնակիչ (ֆոտո)
PHOTOԱրմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները բողոքի ակցիան այսօրվանից կշարունակեն գիշերային հերթապահությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արշալույս գյուղի բնակիչ Հովսեփ Շահբազյանը։
«Խարույկ ենք վառել, կողքը հավաքված ենք»,–նշեց նա։
Հարցին՝ որքա՞ն են պատրաստվում շարունակել բողոքի ակցիան, Հովսեփ Շահբազյանը նշեց. «Մինչեւ մեր պահանջը չկատարվի, չենք դադարեցնի բողոքի ակցիան ։ Եթե վաղը առավոտյան մեր պահանջը կատարվի, կդադարեցնենք»։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր շարունակվում են բողոքի ակցիաները: Գյուղացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում: Այսօր էլ համայնքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



