Ծառայությունների ոլորտում հունվարին արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ
ЭКОНОМИКАՄատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, մարդատար տրանսպորտային ծառայություններինը՝ 0.2%-ով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 2.2%-ով:
Միաժամանակ, սպասարկման ծառայությունների (ռեստորանների, սրճարանների և համանման կազմակերպությունների) սակագների մակարդակը նվազել է 0.2%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման, կապի, կրթության, բժշկական, իրավաբանական, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.4% հավելաճ, այդ թվում, համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով:
1
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира



