Ծառայությունների ոլորտում հունվարին արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ
ECONOMICSՄատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, մարդատար տրանսպորտային ծառայություններինը՝ 0.2%-ով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 2.2%-ով:
Միաժամանակ, սպասարկման ծառայությունների (ռեստորանների, սրճարանների և համանման կազմակերպությունների) սակագների մակարդակը նվազել է 0.2%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման, կապի, կրթության, բժշկական, իրավաբանական, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.4% հավելաճ, այդ թվում, համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



