Թրամփը գոհ է Աֆղանստանի հարցով բանակցություններից
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանում 18 տարի ռազմական գործողություններից հետո բանակցությունները լավ են ընթանում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ռազմական գործողությունները շարունակվում են, սակայն Աֆղանստանի ժողովուրդն այս անեզր պատերազմի վերջն ու խաղաղություն է ուզում։ Շուտով կտեսնենք՝ կլինեն արդյոք բանակցությունները հաջողված»,- նշեց նա։
Ավելի վաղ Աֆղանստանի հարցով հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը New York Times-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ու «Թալիբանը» նշել են հնարավոր խաղաղ համաձայնագրի ուրվագծերը։ Վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ չկան այն բանի նշանները, որ թալիբները համաձայնել են ԱՄՆ-ի պահանջներին։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն այս շաբաթ հայտարարել է, որ բանակցությունները «լավատեսական» էին, սակայն համաձայնագիր կնքել չհաջողվեց։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



