Թրամփը գոհ է Աֆղանստանի հարցով բանակցություններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում 18 տարի ռազմական գործողություններից հետո բանակցությունները լավ են ընթանում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ռազմական գործողությունները շարունակվում են, սակայն Աֆղանստանի ժողովուրդն այս անեզր պատերազմի վերջն ու խաղաղություն է ուզում։ Շուտով կտեսնենք՝ կլինեն արդյոք բանակցությունները հաջողված»,- նշեց նա։
Ավելի վաղ Աֆղանստանի հարցով հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը New York Times-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ու «Թալիբանը» նշել են հնարավոր խաղաղ համաձայնագրի ուրվագծերը։ Վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ չկան այն բանի նշանները, որ թալիբները համաձայնել են ԱՄՆ-ի պահանջներին։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն այս շաբաթ հայտարարել է, որ բանակցությունները «լավատեսական» էին, սակայն համաձայնագիր կնքել չհաջողվեց։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



