Լոռու մարզում անտառային հրդեհ է բռնկվել (վիդեո)
ОБЩЕСТВОՀրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։
Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում»։
«Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքին կից երկաթգծի Շահալի կայանի հարկից անտառում։ Հրդեհն ընդգրկել է 5-6 հեկտար տարածք։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են «Հայանտառ»ՊՈԱԿ-ի, ԱԻՆ լոռու փրկարար ծառայության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը դեպքի վայրից հայտնում է, որ հրդեհը տեղայնացված է, տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքներին հնարավոր չէ ներգրավել հրշեջ տեխնիկա, շիջումն իրականացվում է բահերով և խոնավ լաթերով»,- գրել է նա։
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



