Լոռու մարզում անտառային հրդեհ է բռնկվել (վիդեո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։
Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում»։
«Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքին կից երկաթգծի Շահալի կայանի հարկից անտառում։ Հրդեհն ընդգրկել է 5-6 հեկտար տարածք։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են «Հայանտառ»ՊՈԱԿ-ի, ԱԻՆ լոռու փրկարար ծառայության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը դեպքի վայրից հայտնում է, որ հրդեհը տեղայնացված է, տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքներին հնարավոր չէ ներգրավել հրշեջ տեխնիկա, շիջումն իրականացվում է բահերով և խոնավ լաթերով»,- գրել է նա։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



