«Այաքսի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բարսելոնա» (տեսանյութ)
СПОРТ«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Նշվում է, որ տեղափոխության արժեքը կազմելու է 75 մլն եվրո: «Այաքսը» ևս 11 մլն եվրո կարող է ստանալ կախված ֆուտբոլիստի հաջող ելույթներից:
Ամռանը Դե Յոնգը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը:
Ակումբը համաձայնեցրել են 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը, ով «Բարսելոնայի» ֆուտբոլիստ պաշտոնապես կդառնա հուլիսի 1-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը մասնակցել է 15 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



