«Այաքսի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բարսելոնա» (տեսանյութ)
ՍՊՈՐՏ«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Նշվում է, որ տեղափոխության արժեքը կազմելու է 75 մլն եվրո: «Այաքսը» ևս 11 մլն եվրո կարող է ստանալ կախված ֆուտբոլիստի հաջող ելույթներից:
Ամռանը Դե Յոնգը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը:
Ակումբը համաձայնեցրել են 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը, ով «Բարսելոնայի» ֆուտբոլիստ պաշտոնապես կդառնա հուլիսի 1-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը մասնակցել է 15 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



