Բեյրութում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 8 մարդ, 40-ը վիրավորվել
МЕЖДУНАРОДНОЕԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող Բուրջ-էլ-Բարաջ շրջանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել 40-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, այդ մասին հաղորդել է լիբանանյան Կարմիր Խաչը:
Ահաբեկչություններն իրականացվել են մահապարտների կողմից: Նրանցից մեկը, նախնական տեղեկություններով, իրեն պայթեցրել է շիիթական մզկիթի մոտ, մյուսը` Էլ-Մանսուր առևտրային կենտրոնից 150 մետր հեռավորության վրա: Անվտանգության ուժերը շրջափակել է այն թաղամասերը, որտեղ ահաբեկչություն է իրականացվել: Փորձագետներն այս ահաբեկչությունները վերագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



