Բեյրութում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 8 մարդ, 40-ը վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող Բուրջ-էլ-Բարաջ շրջանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել 40-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, այդ մասին հաղորդել է լիբանանյան Կարմիր Խաչը:
Ահաբեկչություններն իրականացվել են մահապարտների կողմից: Նրանցից մեկը, նախնական տեղեկություններով, իրեն պայթեցրել է շիիթական մզկիթի մոտ, մյուսը` Էլ-Մանսուր առևտրային կենտրոնից 150 մետր հեռավորության վրա: Անվտանգության ուժերը շրջափակել է այն թաղամասերը, որտեղ ահաբեկչություն է իրականացվել: Փորձագետներն այս ահաբեկչությունները վերագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



