Ереван, 19.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Չի կարելի ամեն ինչ կապել հեղափոխության հետ». Արքմենիկ Նիկողոսյանը՝ գրքերի ռեկորդային վաճառքի ու ֆլեշմոբերի մասին

ИНТЕРВЬЮ

Գրքերին առնչվող ֆլեշմոբերը նոր չեն մեզ մոտ, մի քանի տարի է, ինչ ֆեյսբուքյան հայկական տիրույթում դրանք մեծ տարածում են գտել: Եվ յուրաքանչյուր նման ֆլեշմոբի ժամանակ օգտատերերը բաժանվում են երկու մասի՝ ֆլեշմոբերին ակտիվ մասնակցողներ և մասնակցողներին հեգնողներ:  

«Առաջին 5 մարդիկ, ովքեր մեկնաբանություն կգրեն այս գրառմանը, կստանան իմ կողմից մեկ գիրք 2019-ի ընթացքում։ Գիրքը կընտրվի անձի համար հատուկ կերպով։ Ես կորոշեմ` ինչպես և որտեղ այն Ձեզ հանձնել։ Գուցե ինչ-որ սրճարանում կամ առաքման միջոցով։ Ինչ տարբերակով էլ լինի, գիրքը կլինի հատուկ Ձեզ համար ընտրված։ Եկեք խրախուսենք ընթերցանությունը 2019-ում»: Արդեն մի քանի օր է, վերոնշյալ բաժանումը ակտուալ է նաև նշված ֆլեշմոբի համար: Նկատենք, որ այս ֆոնին քննարկման թեմա է դարձել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկ կատարած գրառումը, որում նշել էր. «Քիչ առաջ լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը»:

Ֆլեշմոբերի դերի, ինչպես նաև ռեկորդային քանակով վաճառված գրքերի մասին զրուցել ենք «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ, Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Անդրադառնալով նախ ֆլեշմոբերին՝ նա ևս շեշտեց, որ նման ֆլեմոբեր շատ են արվել:

«Եվ եթե վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաաննախադեպ քանակով գրքերն են վաճառվել, դա ոչ միայն հրատարակչական, հեղինակային, գրողական, գրական, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հետևողական աշխատանքի, այլև ֆլեշմոբերի արդյունքն է: Ինչու եմ սա շեշտում, որովհետև վերջին տարիներին սոցիալական ցանցերի հարթակները մեզ օգնեցին լրացնելու հեռուստատեսությամբ, ռադիոյով և թերթերով գրքի գովազդի չգոյության բացը: TV-ները չէին խոսում գրքի մասին, ռադիոն՝ շատ քիչ, թերթերն էլ՝ հազարից մեկ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ սոցիալական ցանցերը եկան լրացնելու լրատվական դաշտում առկա քարոզչական ու գովազդային սովը:  

«Մարդիկ ավելի շատ սկսեցին լսել գրքերի մասին, տեսնել գրքերը: Գրքերի շուրջ ամենատարբեր արշավները ծառայեցին նրան, որ մեր պետությունը, մեր գրահրատարակչական դաշտն այսօր ունենա այդ առաջընթացը: Այսինքն՝ ասել, որ այդ ֆլեշմոբերը օգտակար չեն, սխալ է: Իհարկե, կարելի է հասկանալ, որ այդ ֆլեշմոբը կարող է ձանձրացնել, որովհետև դու օգտվում ես սոցիալական ցանցերից նաև նորություններ, նոր տեղեկատվություն իմանալու համար: Բայց, այդուհանդերձ,  եթե ֆլեշմոբին մասնակցող մարդկանց թեկուզև 15-20 տոկոսը միմյանց գրքեր նվիրի, ապա դա արդեն մեծ նվաճում է»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի վերոնշյալ արձագանքին,  Ա. Նիկողոսյանն ընդգծեց.

«Կոնկրետ ես բազմիցս եմ ասել, որ այն մեծ աշխատանքը, որը տարվեց գրքի, գրահրատարակչության, գրականության տարածման առումով, նպաստեց նրան, որ  Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունենա քաղաքացիական ավելի բարձր գիտակցություն: Իսկ այդ բարձր գիտակցությամբ քաղաքացու հետ հեղափոխություն անելը շատ ավելի հեշտ է: Ես կասեմ հետևյալը. 2017 թվականին ևս ունեցել ենք Երրորդ հանրապետության պատմության մեջ գրքերի ամենաշատ վաճառքը, բայց դրա մասին ոչ ոք չի խոսել, բարձր ամբիոններից այդ մասին չի հայտարարվել, որովհետև գործ ենք ունեցել այլ տիպի իշխանությունների հետ: Բայց ասել, որ՝ գիտեք՝ Հայաստանում գրքերի վաճառքը բարձրացավ, որովհետև հեղափոխություն եղավ, սխալ է: Ես հարցն այլ կողմից եմ դիտարկում. տարիների քրտնաջան աշխատանքն այդ ոլորտում նպաստեց հեղափոխության կայացմանը: Հարցին պետք է այդ կողմից նայել: Այդ վիճակը բնական է, չի կարելի ամեն ինչ կապել հեղափոխության հետ: Մի հատ էլ պետք է փորձել հեղափոխության հիմքերը նայել: Հեղափոխականները միայն նրանք չեն, ովքեր ապրիլյան օրերին փողոցներ են փակել կամ սելֆիներ ունեն Փաշինյանի հետ: Մենք ունենք լուռ, համեստ հեղափոխականներ, ովքեր տարիներ շարունակ ամենակարևոր գործն են արել՝ գիտակցություն են փոխել: Իսկ առանց փոխված գիտակցությամբ հասարակության՝ այդ հեղափոխությունը չէր լինի: Գնահատենք յուրաքանչյուրին՝ ըստ արժանվույն»:

Աննա Բադալյան

Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге Ливана